13-08-2016 11:41

«Սասնա ծռեր»-ի անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվեց

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը այսօր գիշերը կալանավորվել է։ Նրան կալանավորելու մասին որոշումը կայացրել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը։ Նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի տեղեկացմամբ, ծանր վիրավորումով Նազարյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։
Մինչ այդ, Սեդրակ Նազարյանը հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում։
Նազարյանի մեղադրանքը նույնն է, ինչ խմբի մյուս անդամներինը։ Վարոսյանը տեղեկացնում է, որ նրա նկատմամբ ևս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով։
«Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում», - տեղեկացնում է փաստաբանը։