Բավ է պառակտվել
11-04-2016 14:16

Արցախում վիրավորված երեխաները կտեղափոխվեն հիվանդասենյակ

Արցախում ապրիլի 2-ի առավոտյան հրթիռակոծության հետևանքով վիրավորված և «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխված 12-ամյա Վարդան Անդրեասյանի և 11-ամյա Գևորգ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Երեխաներն այսօր կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք:

Այս մասին ասել է «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Մեսրոպ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին Մարտունու ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: