01-03-2014 14:55

Րաֆֆի Հովհաննիսյանը միացել է ազատամարտիկներին

Այսօր Երևանում միանգամից մի քանի հանրահավաքներ են ընթանում: Մի կողմից մարդիկ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ են դնում մարտի 1-ի զոհերի հիշատակին, մյուս կողմից էլ բողոքում են նախագահական նստավայրի շենքի մոտ, իսկ ահա Սարյանի արձանի մոտ ազատամարտիկներն են հանրահավաք անցկացնում: Ըստ նրանց ՛՛Եռաբլուր ՛՛ հարկավոր է գնալ ոչ թե ծաղիկներ դնելու համար, այլ տղերքին հաշվետվություն տալու: Ապարանի ջոկատից Ռազմիկ Պետրոսյանը նշեց. ՛՛ Տղե՛րք, մեր հաշվետվությունը շատ վատ է, տղե՛րք. դատարկվող հայրենիք, ամեն սրբություն վարկաբեկելու պատրաստ կլան: Ի՞նչ ենք ուզում՝ հպատակի կեցվածքով ապրել չի լինի, ազգը ստորաքարշ ապրելու իրավունք չունի, ով հաղթանակ է տարել, պարտավոր է հաղթանակի համար պայքարել՛՛:

Ազատամարտիկներին է միացել նաև ՛՛Ճառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով առանց մեկնաբանությունների հետևում էր ազատամարտիկների ելույթին: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն էլ իր ելույթում նշեց. ՛՛Վեց տարի առաջ ազգի տականքը կրակեց հայ ժողովրդի վրա, տասը անմեղ մարդ սպանեց, Հայաստանում ամենակարևորը պետականության հեղինակությունն է, որը մեզ հետ հաշվի չի նստում, մեզ դիտում են որպես քցողների , ՛՛շուստրիների՛՛, որոնց, ականջներից բռնում և հրահանգում են, ասում ՛՛սա արեք, նա արեք՛՛: Իսկ ահա Րաֆֆի Հովհաննիսյանը երկար չսպասեց, իր ելույթում նա միասնության կոչ էր անում, ըստ նրա նոր ապագա այս երկրում չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանություններ կան: ՛՛Այս իշխանությունները երկրում չեն թողնելու որևէ դրական փոփոխություն լինի: Վերից վար պետք է հրաժարական տան և հեռանան՛՛,-հավելեց Հովհաննիսյանը: Ազատամարտիկներին է միացել նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, ով ասաց.՛՛ Եկեք բռունցքվենք, տղե՛րք՛՛: