Բավ է պառակտվել
21-01-2015 09:50

«Ժառանգություն» կուսակցության նախագահը ցավակցել է Ավետիսյանների հարազատներին

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցավակցական նամակ է հղել վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին նրա մահվան կապակցությամբ:

«Ավետիսյան գերդաստանի հարազատներին, բոլոր գյումրեցիներին Մեծարգո հայրենակիցներ, Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ապրել ու արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար: Թող խաղաղությամբ հանգչի տանջահար մարմինդ, աննման Սերյոժա: Վշտակցաբար՝  Րաֆֆի Կ. Հովհաննիսյան», - նշել է կուսակցության առաջնորդը: