16-09-2014 12:56

Մինչ օրս չունենք ինքնիշխան Հայաստան, որտեղ հարգվում է Սահմանադրությունը.Ր. Հովհաննիսյան

Մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության հրավիրած խորհրդաժողովը, որը նվիրված է Սահմանադրական բարեփոխումների քննարկմանը: Հարկ է նշել, որ խորհրդաժողովին ներկա են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, այդ թվում և ՀՀԿ-ից, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի խորհրդական, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը: «Խոսքիս մեջ պետք չէ փնտրել անձնական վիրավորանք, քանի որ նա վիրավորանքը բացառում է, բայց մի բան փաստ է` մենք մինչ օրս չունենք ինքնիշխան Հայաստան, որտեղ հարգվում է Սահմանադրությունը և պետականությունը»,-նշեց կուսակցության ղեկավարն ու ավելացրեց. «Ի՞նչ իրավիճակ ունենք: Ներկա դրությամբ այս փոփոխություններին դեմ են այն ուժերը, որոնք կողմ էին, օրինակ, 100 տոկոս համամասնական ընտրակարգին, իսկ իշխող կուսակցությունը, որը դեռ մեկ տարի առաջ դեմ էր` այսօր կողմ է դարձել: Սա ահազանգ է մեր ներկա իրավիճակի մասին»:
Նա հույս հայտնեց, որ այսօրվա խորհրդաժողովի ընթացքում հնարավոր կլինի հասկանալ դրա տրամաբանությունն ու իմաստը: «Անցած ընտրություններից հետո` անկախ նրանից դրանք համարում ենք կեղծված, տապալված, թե հրաշալի, նման փաստաթղթի քննարկումը պետք է կայանա միայն ֆորումի միջոցով»,-ընդգծեց «Ժառանգության» ղեկավարը: