Բավ է պառակտվել
07-05-2014 10:49

Այսօր նշվում է ռադիոյի օրը

Այսօր ամբողջ աշխարհը նշում է ռադիոյի օրը: 1895 թվականի հենց այս օրը՝ մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը և ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետև Սովետական Միությունում «Ռադիոյի օր»: Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ նախագիծը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին` Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա): Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվեց ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի: