Բավ է պառակտվել
23-09-2016 10:11

Երևանում բախվել են Mercedes-ն ու առաքման ծառայության աշխատակցի մոպեդը

Նախօրեին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Քրիստափոր փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի Առափի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 35 CA 220 համարանիշի ավտոմեքենան և Դավիթաշեն 2- րդ փողոցի 34 տան բնակիչ 23-ամյա Նարեկ Մկրտչյանի վարած առաքման ծառայություններից մեկի մոպեդը:

Վթարի հետևանքով մոպեդի վարորդ Ն. Մկրտչյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: