Բավ է պառակտվել
25-05-2015 11:00

ՌԴ-ում օտարերկրացիները կարող են դիմել «հիվանդանոցային» և «դեկրետային» նպաստ ստանալու համար

Ռուսաստանի Տոմսկի մարզում աշխատող Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիները կստանան սոցվճարներ։ Այդ մասին հաղորդել է ՌԴ սոցիալական ապահովագրության հիմնադրամի տարածաշրջանային բաժնի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ օտարերկրյա աշխատակիցներին ռուսներին հավասար վճարում կտրվի՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի, որն ուժի մեջ է մտել այս տարեսկզբից։ Մասնավորապես՝ օտարերկրացիները կարող են հավակնել հիվանդության թերթիկի ներկայացման դեպքում վճարի, հղիության համար հաշվառման կանգնած կանանց նպաստի, հղիության և ծննդաբերության նպաստի, «դեկրետային» վճարի, ինչպես նաև ՌԴ-ում հուղարկավորելու նպաստի։