Բավ է պառակտվել
11-05-2015 11:01

Հայաստանը արժանացել է Վենետիկի բիենալեի «Ոսկե առյուծ»-ին

Հայաստանի ազգային տաղավարը արժանացել է Վենետիկի բիենալեի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե առյուծ»-ին: Տաղավարը կոչվում է Armenity: Այն սերում է ֆրանսիական Arménité բառից, որը Ցեղասպանությունը վերապրած մարդկանց երեխաների և թոռներին մատնանշող բառն է: Տաղավարը տրված է սփյուռքահայերին: Անկած իրենց ծննդավայրից այդ նկարիչները անընդմեջ ուսումնասիրում են և կրկին բացահայտում իրենց armenity-ն:

Տաղավարի համար ընտրվել է իր գեղեցկությամբ և նշանակությամբ բացառիկ մի վայր՝ Սուրբ Ղազարոսի կղզին, կամ ինչպես այն անվանում են Վենետիկի բնակիչները՝ Սան Լաձարո դելյի Արմենի, Ժարդինի այգում և Լիդո կղզու միջև: Սուրբ Ղազարոսի կղզին հայկական ե անվանում, որովհետև 1717 թվականին հայ կաթոլիկ վանական Մխիթար Սեբաստացին հիմնել է այստեղ Մխիթարյանների միաբանությունը: Տաղավարի համակարգող Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգ Ջուբերյանը հայկական ծագմամբ շվեյցարացի է և համակարգողական և արվեստաբանական աշխատանքի մեծ փորձ ունի: Նա աշխատել է Էնդի Ուորհոլի, Ջոն Քեյջի, Լորի Անդերսոնի, Ֆիլիպ Գլասի, Մարինա Ամբրամովիչի, Ռոբերտ ուիլսոնի ցուցահանդեսներին և պերֆորմանսներին:

1993 թվականի Վենետիկի բիենալեում նա եղել է իտալական և ռուսաստանյան տաղավարների համակարգողը: Ռուսաստանը այդ տարի ներկայացնում էր Իլյա Կաբակովը: Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգ Ջուբերյանի կողմից ընտրված աշխատանքների հեղինակներում թվում են Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում և Հունաստանում բնակվող հայերը: