Բավ է պառակտվել
29-04-2015 09:50

ՀՀ հայտնվել է 135-րդ տեղում ԶԼՄ-ների ազատության վարկանիշում. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» զեկույցը, որում Հայաստանը նախորդ տարվա համեմատ 1 կետով բարելավել է իր գործակիցը: Զեկույցում Հայաստանը իր ստացած գործակցով հայտնվել է 135-րդ տեղում, որը զեկույցի մեթոդաբանության համաձայն սահմանագծային է «ոչ ազատ» կատեգորիայից` «մասամբ ազատ» կատեգորիայի անցման տեսանկյունից: Ինր վերաբերվում է Ադրբեջանին և Ռուսաստանին, ապա այս երկրները առավել ցածր վարկանիշն ունեն ԶԼՄ-ների ազատության տեսակետից: Ընդհանուր առմամբ առավել ազատ են համարվում Նորվեգիայի և Շվեդիայի ԶԼՄ-ները, իսկ առավել անազատ՝ Ուզբեկստանի և Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները: Freedom House-ի ներկայացուցիչ Էլեն Աղեկյանի խոսքով՝ Հայաստանը գտնվում է մասամբ ազատ և անազատ ԶԼՄ-ների սահմանագծում հիմնականում ավանդական խնդիրների պատճառով, այդ թվում նաև պետական գործիչների կողմից լրագրողների նկատմամբ թշնամական վերաբերմունքի հետևանքով, ինչպես նաև տպագիր, ռադիո և հեռուստամամուլում ազատ ԶԼՄ-ների փոքր թվի պատճառով: Միևնույն ժամանակ տեխնոլոգիաների զարգացումը դրական ազդեցություն է ունեցել Հայաստանում ԶԼՄ-ների զարգացման վրա: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այդ երկրում իրավիճակի կայուն վատթարացում է արձանագրվել: