Բավ է պառակտվել
19-02-2015 11:23

Հայաստանը կսկսի ջրի նոր օպերատորի ընտրության նախապատրաստությունը

Հայաստանի կառավարությունը կսկսի երկրում ջրամատակարարման նոր օպերատորների մրցույթի նախապատրաստությունը: Համապատասխան միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել է այսօր՝ փետրվարի 19-ին իր հերթական նիստի ժամանակ: Նոր կոնցեսիայի համար կառավարությունը նախատեսում է միավորեն Երեւանի եւ մարզերի ջրամատակարարման ցանցերը: Ներկայումս այն բաժանված է 5 տարածաշրջանային ընկերությունների, որոնց հետ պայմանագրերի ժամկետն ավարտվում է 2016 թվականի մայիսի 31-ին: Դրանց շարքում են մասնավորապես «Երեւան Ջուր» ընկերութունը (ներառում է Երեւանն ու հարակից 31 բնակավայրերը), «Լոռի ջրմուղ», «Շիրակի ջրմուղ» եւ «Նոր ակունք» ընկերությունները եւ «Հայջրմուղ»-ը: Նոր կոնցեսիոներների ընտրության նախապատրաստման համար ստեղծվել է հանձնաժողով՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ: Նրա տեղակալը կլինի Գյուղնախարարության ջրային տնտեսության պետական հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի կազմում են ֆինանսների, արդարադատության, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի, բնապահպանության փոխնախարարները, Անշարժ գույքի կադաստրի պետի տեղակալը: Հիշեցնենք, որ 2006-ից «Երեւան ջուր» ընկերությունը գտնվում է ֆրանսիական «Veolie Generale des Eaux» ընկերության կառավարման ներքո, իսկ «Հայջրմուղ»-ը 2004-ից կառավարում է ֆրանսիական SAUR ընկերությունը: Մնացած երեք ընկերությունները գտնվում են «MVV Decon», «MVV Energy» եւ «AEG Service» ընկերությունների կոնսորցիումի կառավարման ներքո: