Բավ է պառակտվել
05-05-2015 15:34

Հայաստանը 103-ն է մայրության համար պիտանի երկրների ցուցակում

Հայաստանը գրավել է103-րդ հորիզոնականը մայրության համար պիտանի 179  երկրների ցուցակում: Այդ մասին նշված է  Save the Children կազմակերպության հաշվետվության մեջ: Մայրության համար առավելապես պիտանի երկրներ են համարվում Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Գերմանիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Իսպանիան, Բելգիան և Ավստրալիան: Մայրության համար ոչ պիտանի են ճանաչվել  Չադը, Կոտ դը Վուարը, Գամբիան, Նիգերիան, Մալին, Կոնգոն և սոմալին: Տարածաշրջանում Վրաստանը գրավել է  86-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը 90-դն է: Միևնույն ժամանակ Ռուսաստանը գրավել է  65-րդ հորիզոնականը, իսկ Ուկրաինան՝  69-րդ: