Բավ է պառակտվել
20-02-2015 09:24

Ամենավատ սննդակարգ ունեցող երկրների ցուցակը գլխավորում է Հայաստանը

Հայաստանը գլխավորել է ամենաանառողջ սննդակարգով երկրների ցուցակը: Բելգիան եւ Հունգարիան այդ ցուցակում զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղը: Իսկ ահա ամենալավ սնվող երկրների եռյակը կազմել են Չադը, Սիերա-Լեոնեն եւ Մալին: Այս մասին են հայտնում աշխարհի 197 երկրներում անցկացված գլոբալ հետազոտության հեղինակները: Global Burden of Diseases Nutrition and Chronic Diseases Expert Group-ի կողմից (NutriCoDE) անցկացված հետազոտության շրջանակներում ընդգրկվել է 4.5 մլրդ չափահաս մարդ՝ մոլորակի բնակչության 90 տոկոսը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Global ամսագրում: Ըստ գիտնականների՝ առողջ սննդակարգը ենթադրում է մրգերի, բանջարեղենի, ընկուզեղենի օգտագործում: Իսկ ահա անառողջ է համարվում այն սննդակարգը, որը ներառում է ֆասթ-ֆուդը, կոնսերվացված ու տապակած սնունդը: Պարզվել է, որ, բարեկեցությունն ու գնողունակությունը անմիջական կապ չունեն լավ սնվելու հետ: Բոլորից վատ մարդիկ սնվում են այնպիսի երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան: Այնտեղ, ի տարբերություն ասիական եւ աֆրիկյան երկրների, մարդիկ նախընտրում են սնվել ոչ այնքան օգտակար ֆասթ-ֆուդով: