Բավ է պառակտվել
22-05-2015 11:11

ՀՀ-ն և Իտալիան ստորագրել են քաղաքացիական պաշտպանության բնագավառում փոխըմբռնման հուշագիր

Հռոմում նախօրեին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջև քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության և արտակարգ իրավիճակներում աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր: ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այն ստորագրել են Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը և Իտալիայի նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն: Հուշագիրը նախատեսում է Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցություն և փորձի փոխանակում բնական և տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման ու դիմակայման ոլորտներում: Նախքան հուշագրի ստորագրումը, դեսպան Ղազարյանը և իտալական քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Ֆաբրիցիո Կուրչիոն քննարկել են հուշագրի գործնական կիրառման հնարավորություններն ու հեռանկարները: Երկուստեք գոհունակություն է հայտնվել, որ հայ-իտալական բազմաբնույթ համագործակցությունը համալրվում է նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտով: