Բավ է պառակտվել
07-05-2015 11:06

ՀՀ-ն պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել հալեպահայ երեխաների համար. ՀՀ վարչապետ

ՀՀ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Ցանկանում եմ խոսել մեր բարեկամ երկիր Սիրիայի մասին, որտեղ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում: Ցավոք քիչ չեն նաև զոհերը խաղաղ բնակչության շրջանում: Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել նրանց, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ ենք հնչեցրել երեխաներին ու դպրոցալկաններին պատերազմի գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար»,- ասաց վարչապետը: Նա նշեց, իր ցանկությունն է, որպեսզի այդ մասին բոլորը տեղյակ լինեն: Հ. Աբրահամյանի խոսքերով, երբ ՀՀ սփյուռքի նախարարը վերադառնա Հայաստան, կառավարության հաջորդ նիստին մանրամասն կներկայացնի, թե ինչ քայլեր է իրականացնում նախարարությունը, ինչ խնդիրներ ունի լուծելու և նրանք այսօր ինչ աջակցության խնդիր ունեն: