Բավ է պառակտվել
05-03-2014 10:50

Քըրք Քրքորյանն աշխարհի ամենահարուստ հայն է. Forbes

Օրերս ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսն օրերս ներկայացրել է աշխարհի միլիարդատերերի ամենամյա վարկանիշային աղյուսակը: Աղյուսակի 328-րդ հորիզոնականում ներառված է նաև հայազգի գործարար Քըրք Քրքորյանը։ 96-ամյա Քրքորյանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենահարուստ հայը՝ 4.5 մլրդ դոլար կարողությամբ: Forbes-ի ցուցակում կա ևս 5 հայ։ Նրանք են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը (4.3 մլրդ դոլար, 345-րդ հորիզոնական), «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Դանիլ Խաչատուրովը ( 2.6 մլրդ դոլար, 663-րդ հորիզոնական), արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը (1.9 մլրդ դոլար, 931-րդ հորիզոնական), ինչպես նաև Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն ու նրա եղբայրը՝ Նիկոլայը (1.1-ական մլրդ դոլար, 2-ն էլ զբաղեցնում են 1465-րդ հորիզոնականը)։Հանդեսի ներկայացրած միլիարդատերերի վարկանիշային աղյուսակը գլխավորել է Microsoft տեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը։