Բավ է պառակտվել
05-05-2014 18:24

Սպանություն ծրագրած քրեակատարողական վարչության նախկին պետին 12 տարվա ազատազրկման դատապարտեցին

Այսօր, մայիսի 5-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, 12 տարվա ազատազրկման է դատապարտել քրեակատարողական վարչության նախկին պետ, սպանություն նախապատրաստելու եւ խարդախության մեջ մեղադրվող Սամվել Հովհաննիսյանին:

Դատավորի վճռով, Սամվել Հովհաննիսյանը նաեւ պետք է գործով տուժող ճանաչված անձանց վճարի 42 մլն դրամ տուգանք:

Ըստ մեղադրական եզրակացության, Սամվել Հովհաննիսյանը նախապատրաստել է «Գորիս» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը, որի համար պատվիրատուից վերցրել է 30 հազար դոլար, եւ այն պատվիրել մեկ այլ դատապարտյալի: Սպանությունը, սակայն, չէր կատարվել նրա կամքից անկախ պատճառներով:

Մեկ այլ դրվագով էլ ՔԿՎ նախկին պետին մեղադրում էին խոշոր չափերի խարդախության մեջ:

Նշենք, որ Գնդապետ Սամվել Հովհաննիսյանը ՔԿՎ-ն ղեկավարել է 2001-2006 թվականներին: