Բավ է պառակտվել
22-05-2014 09:26

Հայոց ցեղասպանության ժամանակ քրդերը մասնակցություն են ունեցել. քուրդ գործիչ

Քուրդ գործիչ, փակված քրդական «Ժողովրդավարություն» կուսակցության նախկին առաջնորդ Հաթիփ Դիջլեն նշել է, թե թուրքերից բացի քրդերը եւս պետք է առերեսվեն իրենց պատմության հետ, որում մութ էջեր կան։

Ըստ թուրքական Radikal պարբերականի՝ Դիարբեքիրի բանտում գտնվող Հաթիփ Դիջլեն հարցազրույցի ժամանակ խոսելով քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունից, անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրին։

«Ինչպես ամեն ժողովորդի մոտ, քրդերի մոտ էլ պատմության մեջ մութ էջեր կան եւ քրդերը եւս պետք է առերեսվեն սեփական պատմության հետ։ Մենք, քուրդ քաղաքական գործիչներս եւ մտավորականներս, չպետք է քաշվենք պատմության հետ առերեսվելուց։ Օրինակ, Հաքքարիի մոտակայքում քուրդ ցեղապետերի կողմից ասորիների դեմ իրականացված կոտորածը քրդերի պատմության սեւ կողմերից է։

Հայոց ցեղասպանության ժամանակ էլ որոշ քրդեր մասնակցել են պետության կազմակերպած կոտորածներին եւ տիրացել հեռացած հայերի ունեցվածքին։ Այդ մասին լսել ենք մեր պապերից։ Նրանց սուգը նաեւ մեր սուգն է»,-ասել է Հաթիփ Դիջլեն։