31-01-2014 16:01

Արդյո՞ք քրդական համայնքը ջերմ է տրամադրված հայերի հանդեպ

 Քրդական ազատագրական շարժման ղեկավար Աբդուլլահ Օջալանի՝ հայ ժողովրդին ուղղված նամակին, այսօր կայացած ասուլիսին անրադարձավ հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:

Իր խոսքը սկսեց ասացվածքով Աբդուլլահ Օջալանի. «Լեռը երկնեց՝ մուկ ծնեց»: «Ինքս ոչ մի ուրիշ բանով չեմ կարող մեկնաբանել այդ ուղերձը»,- այսօր նա:

Հացպանյանը համամիտ է այն կարծիքին, որ Օջալանի նամակը ՛՛նալին-մեխին՛՛ խբող է:

«Ինքը չի ուզում Էրդողանի կառավարությանը խրտնեցնի, բայց ասում է՝ նայի հա, 2015 թվականը շատ մոտ է, և եթե դու մինչև այդ քայլեր չանես մեր օգտին, ապա մենք մեր պահանջները կներկայացնենք»,- մեկնաբանեց բանախոսը:

Քրդական ազատագրման շարժումը եզդիներին քուրդ է համարում, և Սարգիս Հացպանյանը նշեց, որ ինքը ևս պայմանականորեն ընդունում է դա, սակայն հարց է առաջանում. ինչո՞ւ են խանգարում իրենց գյուղերում ապրող եզդիներին:

«Հիմա յուրաքանչյուր քուրդ իր տանը հայկական մշակութային արժեքներ ունի։ Մարդիկ մեր պատմական արժեքներն օգտագործել են իբրև շինանյութ»,- ասաց նա և հավելեց, որ Օջալանը ծնվել և մեծացել է հայկական մի գյուղում, ուր հայերեն են խոսում, կողքի երեք գյուղերում դարձյալ հայեր են ապրում՝ իսլամացված, բայց հայախոս: Բանախոսն նշեց, որ մինչ օրս, Օջալանը  չի հերքել իր հայկական արմատները, բայց երբեք էլ չի հաստատել:

Սարգիս Հացպանյանը նաև նկատում է, որ Օջալանը հայ ժողովրդի հանդեպ ջերմ վերաբերմունք ցույց չի տվել:

Իր նամակում նա ասում է՝ «Բոլորս, իբրև բարեկամ, իրավահավասար ժողովուրդներ կարող ենք ապրել Թուրքիայում»։ Այդ դեպքում հարց. եթե այդպես է, ապա ինչ պետք է անենք Թուրքիայում ապրող այն հայերին, որոնք քաղաքացի չեն և այնտեղ լինելու իրավունք չունեն: Ինչո՞ւ հայերենի ուսուցումը համատարած չէ: Օջալանը այդ հարցերի մասին իր ուղերձում որևէ դիտարկում չի արել»,- նկատեց Հացպանյանը: