Բավ է պառակտվել
15-03-2014 17:18

Քննարկվում է Երևանի կենդանաբանական այգում ազատավանդակների կառուցման հարցը

 Երեւանի կենդանաբանական այգում զարգացման ծրագրով ընթացող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով այգի են այցելել Երեւանի քաղաքապետի առաջին տեղական Կամո Արեյանը, քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, ինչպես նաեւ ներկայացուցիչներ բոլոր այն կառույցներից, որոնց համակարգման ոլորտին առնչվում են ներկա փուլում կատարվող շինարարական աշխատանքները։ «Այս փուլում շատ կարեւոր է մանրակրկիտ ուսումնասիրել բոլոր ենթակառուցվածքները՝ էլեկտրագծերից ջրագծեր, ինչպես նաեւ դեպի կենդանիների վանդակները տանող ճանապարհի ճյուղավորումը եւ այլն, եւ հետո միայն ձեռնարկել այգու գեղագիտական ձեւովորումը, կենդանիների նոր ազատավանդակների կառուցումը, որպեսզի այգու գլխավոր հատակագիծը, որը զուգահեռաբար ամբողջականացվում է, որեւէ կետում չաղճատվի»,- նշել է Երեւանի քաղաքապետի տեղական Արամ Սուքիասյանը։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը ներկայացրել է այս տարվա ծրագիրը, որը ժամանակացույցով բաժանված է երկու փուլի։ Առաջիկա ամսից սկսած Երեւանի կենդանաբանական այգու նախամուտք այգին գործելու է արդեն որպես առանձին այգի, իսկ Կենդանաբանական այգու մուտքը, նաեւ դրամարկղը, տեղափոխվելու է արջերի ազատավանդակի մոտ։ Մինչ հունիսի 1-ը նորակառույց ազատավանդակ են տեղափոխվելու վագրերը։ Հունիսի 1-ից հետո մեկնարկելու են արջերի եւ գայլերի համատեղ ազատավանդակի ընդլայնման աշխատանքները։