Բավ է պառակտվել
22-05-2014 09:56

Բեյրութում թուրք և հայ գործիչները քննարկել են Ցեղասպանության ճանաչման հարցը

Լիբանանյան «L'Orient-Le Jour» թերթը տեղեկացնում է, այս մասին, որ Բեյրութում Սուրբ Հովսեփի համալսարանում Պողոսյան հիմնադրամի նախաձեռնությամբ «Երկխոսության վերականգնում. հայերի և թուրքերի օրինակը» անվամբ միջազգային սիմպոզիում է անցկացվել: Սիմպոզիումին ներկա են գտնվել Հայկական կաթոլիկ եկեղեցու կաթողիկոսի պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի, ինչպես նաև տասնյակ զեկուցողներ Եվրոպայից, Լիբանանից և Թուրքիայից: Քննարկումների ընթացքում բարձրացրել են Հայաստանի և Թուրքիայի միջև հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է, որ հայերի համար հաշտեցման յուրաքանչյուր գործընթաց սկսվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այն ժամանակ, երբ թուրքերն ապրում են Օսմանյան կայսրության կրոնաքաղաքական եւ սոցիալական համակարգերի հանդեպ կարոտով, որտեղ մահմեդական իրավունքը վեր է ամեն ինչից:
«Թուրք քաղաքացիները Օսմանյան կայսրության կորուստն են վերապրում»,- նշել է համալսարանի դասախոս Ահմեդ Ինսելը: Նրա խոսքով՝ վնասվածքը բռնության հիմքն է, որը կարող է ամեն պահի տիրել: Շարունակելոբ թուրք դասախոսի միտքը՝ Սբ. Հովսեփի համալսարանում արվեստների ֆակուլտետի դեկան Քրիստին Բաբիկյանն ընգդծել է, որ Թուրքիայի վրաչպետի ցավակցական հայտարարության մեջ «նույն չափով սգում են Օսմայնյան կայսրության կորուստը, որպես ծանր շրջան միլիոնավոր թուրք քաղաքացիների համար»:
Պատմելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի էվոլյուցիայի մասին, որը տեղի էր ունենում հայկական կողմում, Քրիստին Բաբիկյանը հիշեցրել է, որ ամեն ինչ սկսվել է 1945թ.-ին, երբ հայկական սփյուռքն առաջին անգամ ՄԱԿ-ին ուղղված նամակում նշել էր իր բողոքների մասին՝ խնդրելով ճնշել Թուրքիային միջազգային մարմինների օգնությամբ: Ցեղասպանությունը ճանաչելու հայերի պահանջներն ակտիվացան 1965թ.-ից հետո, իսկ 1991թ.-ին հայկական նոր պետության ստեղծումից հետո բոլոր հայ նախագահները ցեղասպանության ճանաչման հարցը հայտարարեցին որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն:
Խոսելով հաշտեցման հեռանկարների մասին՝ Ահմեդ Ինսելն ընդգծել է թուրք քաղաքացիների կողմից իրենց ինքնության վերաիմաստավորման կարևորությունը: «Մենք պետք է Թուրքիայի քաղաքացիներին բացատրենք, որ ցեղասպանության պատասխանատվությունը ժողովուրդը չի կրում, այլ պետական պաշտոնյաները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել: Սակայն եթե այսօր այդ հանցագործներն արդեն ողջ չեն և չեն կարող դատարանի առջև կանգնել, ապա նվազագույնը մենք պետք է նրանց չհերոսացնենք, անվանափոխենք նրանց անունները կրող դպրոցներն ու փողոցները»,- ընդգծել է Ահմեդ Ինսելը: