Բավ է պառակտվել
27-08-2014 16:10

«Այս տարի արդեն Սևանի մակարդակը իջել է 10 սմ-ով.մասնագետ

«Այս տարի արդեն Սևանի մակարդակը իջել է 10 սմ-ով»,-այսօր հրվիրված ասուլիսի ընթացքում նման հայտարարությւոն արեց «Հասարակական էկոլոգիական դաշինքի» փորձագետ, ջրաբան Քնարիկ Հովհաննիսյանն ավելացնելով, որ եթե Սևանա լճից հինգ տարի անընդմեջ 240 մլն խմ ջուր բաց թողնվի, ապա 5 տարի հետո լճի մակարդակը կիջնի առնվազն կես մետրով:
«Մեզ ասում են, թե ոռոգման ջրի դեֆիցիտի հարց կա։ Ասում են, որ ուզում են գյուղացին ջուր ստանա, բայց մենք միամիտ չենք, ու գիտենք, որ գյուղացուն տրվող ոռոգման ջրի չափը չի ավելացել, նույնիսկ ավելի է պակասել: Ցավն այն է, որ մենք այսօր որևէ լծակ չունենք, որպեսզի պարզենք, թե իրականում որտեղ է հոսում Սևանից բաց թողնվող ջուրը»,- ասաց նա:
Լրագրողների հարցին թե ինչ նպատակ է հետապնդում Կառավարության այս որոշումը, բանախոսը պատասխանեց.
«Նախ մերձափնյա հատվածներում բոլորս գիտենք, թե ինչ շինություններ կան ու ում են պատկանում: Դրանք մեծ եկամուտներ են բերում և ջրի մակարդակը իջեցնում են, որ դրանք չհայտնվեն ջրում: Երկրորդ՝ Սևանի մակարդակը բարձրացնելիս ճանապարհները կծածկվեն, խողովակները կմնան ջրի տակ, ծառերը պետք է մաքրել, չեն ուզում այս հարցերով զբաղվեն: Մենք նաև համոզված ենք, որ այդ ջրերը օգտագործում են ՀԷԿ-երը, և դա չի հարկվում»,-ասաց նա:
Gisher.news-ի այն հարցին թե արդյոք ջրաչափերի տեղադրումն արդդարացրեց իր առջև դրված խնդիրը, Քնարիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Բարեխիղճ սպառողն անպայման շահեց, քանզի ինքը վճարում է միայն իր սպառացի համար , սակայն ամենակարևոն այն է որ այս միջոցն օգնեց նվազեցնել ջրային կորուստները, ինչը թույլ է տալիս մտածել, որ ջրաչափերն արդարացրեցին իրենց»: