Բավ է պառակտվել
25-03-2014 15:03

Հարկավոր է ուժերը կենտրոնացնել ու օգնության ձեռք մեկնել Քեսապի հայությանը

Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանն, այսօր, կազմակերպված տեսակամուրջի ընթացքում ասաց, որ ինչպես Մարտակերտի ժողովուրդը տեղափոխվեց Ստեփանակերտ, նույն վիճակում հիմա մեր ժողովուրդը Լաթաքիայում է: Հազարավոր ընտանիքներ Լաթաքիայում են: ՛՛Մենք պետք է տարբեր կազմակերպությունների միջոցով կամ ուղղակի պայմանավորվելով կառավարության հետ` Լաթաքիայի ժողովրդին օգնություն հասցնենք՛՛,-նշեց նա:  Քեսապի և այդ շրջանի հայերից շատերը ներգրավվել են ինչպես ինքնապաշտպանության ջոկատների, այնպես էլ պետական բանակի մեջ, ովքեր կռվում եմ ապստամբների դեմ: «Մենք դեռևս օգոստոսի 12-ից հայկական աշխարհին դիմել էինք, որպեսզի կարողանանք ինքնապաշտպանություն կազմակերպել: Այն ժամանակից սկսած մենք գիտեինք ինչ կարող է պատահել, ցավոք չունեցանք համապատասխան հնարավորություններ`ոտքի հանելու այդ ծրագրերը»: Ըստ նրա, շատ կարևոր է նաև լրատվական դաշտի դերը` աշխարհի հայությանը Քեսաբի հայերի իրավիճակի հանդեպ` պասիվ վիճակից դուրս բերելու համար: Անդրադառնալով խաղաղ բնակչության զոհերին` Արմենակ Աբրահամյանը նշեց, տվյալները դեռ հստակ չեն, սակայն խաղաղ բնակչությունից ավելի քան 80 հոգի զոհվել է: Նա նաև ավելացրեց, որ Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդը օգնության խնդրանքով և աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՌԴ և ԱՄՆ նախագահներին: Ազգային Խորհրդի Նախագահը Քեսաբի վրա հարձակումը բնորոշեց որպես վրեժ` կառավարության բանակի հաղթանակների հանդեպ: