Բավ է պառակտվել
26-03-2014 14:47

«Թուրքական գործոնը Քեսաբի պարագայում ավելի քան բացահայտ է». Կարո Յուզբաշյան

Այսօր լրագրողների հատ հանդիպման ընթացքում Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Ներսես Սարգիսյանն ասաց, որ Քեսաբի իրադարձություններին Հայաստանի իշխանությունների արձագանքի մեջ դեռ հստակություն չեն տեսնում:
«Նա նշեց, որ եղածն ազգային հարց է և ինչ-որ փոքրամասնության խնդրի մասին չէ խոսքը: Քեսաբը պատմական Հայաստանի վերջին մնացորդածն է, պետք է հստակ, բյուրեղացած քայլեր լինեն, մանավանդ, որ Թուրքիան հստակորեն դերակատարություն ունի և նրա անմիջական մասնակցությամբ է եղել հարձակումը»:
«Ամեն կերպ օժանդակել են և մասնակցել հարձակմանը: Ջոկատները տեղի թուրքմեն փոքրամասնություններից են նաև կազմված»,-ասաց ասուլիսի մյուս բանախոս Հալեպի Ազգային իշխանության ներկայացուցիչ Կարո Յուզբաշյանն ու ավելացրեց, որ թուրքական գործոնը Քեսաբի պարագայում ավելի քան բացահայտ է:
Վերջինս նաև ահվելեց, որ Սիրաին իր պարտականությունն առավելագույն ձևով կատարում է:
«Քեսաբցիները կարող են հետ վերադառնալ, բայց դա շատ շուտ չի լինի: Քանի, որ ծրագրված ձևով են աշխատում տարածաշրջանի անվտանգությունը ապահովելու համար, ժամանակ է պետք: Երբ ապահով լինի, մեր հայերը կվերադառնան իրենց տները»,- ասաց նա:
Ներսես Սարգսյանն ասաց, որ Լաթաքիայում գաղթականները ամեն անհրաժեշտ բաները ստացել են, կարելին արվում է, որ նրանք լավ վիճակում լինեն. «Բայց այդ մարդիկ իրենց հարազատ տունն են թողել, կարող եք պատկերացնել ինչ վիճակում են հայտնվել նրանք: Անմիջական հոգատարության խնդիրը հանձնված է Սիրիայի ազգային իշխանություններին և Շտապ մարմնին, բայց հայկական կառույցներն ու եկեղեցին ևս ամենն անում են նրանց օգնելու համար»: