Բավ է պառակտվել
31-03-2014 14:27

Սիրիական բանակը զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Ըստ gazeta.ru-ի սիրիական բանակը զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել թուրք-սիրիական սահմանին: Սիրիան հրթիռներն ուղղել է դեպի Թուրքիա՝ Սիրիայի օդային տարածքը խախտող ինքնաթիռներն իջեցնելու համար։
Իսկ ահա Vesti.ru կայքն էլ, այսօր տեղեկություն է տարածել այն մասին, որ սիրիական զորքերն սկսել են ազատագրել Քեսաբ հայաբնակ ավանը, որը գտնվում է Լաթաքիա նավահանգստային քաղաքից 65 կմ հեռավորության վրա։ Հրետանային ուժերը կրակ են բացել զինյալների դիրքերի ուղղությամբ։ Երեկ սիրիացի զինծառայողները վերահսկողություն են սահմանել մերձակա բարձունքների վրա և մոտեցել են Նասր գագաթին, , արդյունքում ոչնչացվել են հրթիռային սարքավորումներ։
Քեսաբի ճակատում նախաձեռնությունն ամբողջությամբ կառավարության ուժերի ձեռքում է։
Սիրիական լրատվամիջոցը նաև թուրք բժիշկների ներկայացրած տվյալներն է մեջբերում, համաձայն որոնց՝ վերջին երկու օրերի ընթացքում զոհվել է 2.695 ծայրահեղական, Թուրքիայի հիվանդանոցներ է տեղափոխվել 5.635 վիրավոր։