Բավ է պառակտվել
03-04-2014 14:09

Քեսաբում կատարվող իրադարձությունները տեղավորվում են ցեղասպանություն տերմինի մեջ. թուրքագետ

Լրագրողների հետ հանդիպմանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն անդրադարձավ Քեսաբի իրադարձություններին: Ըստ նրա Քեսաբում տեղի ունեցածը տեղահանություն է, իսկ տեղահանությունն ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ ցեղասպանություն է։ Ըստ թուրքագետի փոխանակ լրատվամիջոցներն անդրադառնան նրան, որ մենք կորցնում ենք լուրջ համայնք, կենտրոնացել են նրա վրա, թե ինչու է Ռուսաստանն այս ամենն օգտագործում իր նպատակներով։ ՛՛ Բնական է, որ ՌԴ-ն ունի իր շահերը։ Բայց պետք է նաև հասկանանք, որ Ռուսաստանը հայության մի հսկա զանգվածի շահերը ներկայացնում է միջազգային հանրությունում»,-նշեց Ռուբեն Մելքոնյանը։ Խոսելով Սիրիայի Քեսաբ ավանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից թուրքագետն ասաց. «Փաստն այն է, որ տեղի է ունենում հայ համայնքի տեղահանում, հայկական գույքի թալան, իսկ սա տեղավորվում է ցեղասպանության տերմինի մեջ, ու պետք չէ տարածված կադրերում փնտրել, թե սպանվածները հայեր են, թե՝ ոչ, որպեսզի ասենք, որ սա ցեղասպանություն է»։