17-06-2014 15:08

Քեսաբն ազատագրումից հետո ի՞նչ ճակատագիր է սպասվում քեսաբահայերին

Վերջին տարիներին միջազգային քաղաքականության ամենաթեժ կետերից մեկը Մերձավոր Արեւելքն է: «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագիրը առաջ քաշվեց Ջեյմս Բեյքերի Հրապարակային քաղաքականության ինստիտուտի մասնակցությամբ: Այն նախատեսում է Մերձավոր եւ Միջին Արեւելքի հիմքի վրա աշխարհաքաղաքական նոր տարածաշրջանի ստեղծումը: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը փաստում է, որ այսօր Մերձավոր Արևելքը քաոսի մեջ է: Մուտք են գործում աշխարհաքաղաքական նոր փուլ, սակայն քաոսային ապագայով: Սակայն այսօր, այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք հետագայում Մերձավոր Արևելքի համար հենասյուներ կծառայեն, նշում է Սաֆրաստյանը և հավելում, որ այս դժվարին իրավիճակում Սիրիայի նախագահը ապացուցեց, որ նա մեծամասնության կողմից ընտրված նախագահ է:
Այս քաոսային և բախումնային իրավիճակից ակտիվորեն օգտվում է Թուրքիան: Սաֆրաստյանը փաստում է, որ այս ընթացքում Իսլամական շրջանում Թուրքիայի հեղինակությունը բարձրացավ, քանի որ օժանդակում է ծայրահեղական իսլամիստական խմբավորումներին: Իսկ թե ստեղծված իրավիճակում ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը և առհասարակ հայ-թուրքական հարաբերությունները բանախոսը նշեց, որ ամեն դեպքում չպետք է մոռանալ սեփական ազգի պատմությունը, այդ թվում նաև Սևրի պայմնագիրը:

News.gisher.ru-ի հետ զրույցում նա նշել է, որ վերջին ամիսների ընթացքում բավականին անհանգստացնող է դարձել Քեսաբահայերի ճակատագիրը: Նրանք նախ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը, այնուհետև ապաստան գտնելով Լաթաքիայում, ստիպված էին ապրել վախի մթնոլորտում: Իսկ թե Քեսաբի ազատագրումից հետո ինչպիսին կլինի քեսաբահայության ճակատագիրը Սաֆրաստյանը նշեց, որ ամեն դեպքում այս շրջանում նրանց անվտանգությունն ապահովված է:
Բանախոսը կանխատեսում է Լաթաքիայից դեպի Քեսաբ հայության հոսք:Ինչ իրադարձություն էլ որ լինի, առաջիկա մի քանի տարվա ընթացքում հայերը Քեսաբում կարող են հանգիստ ապրել, հույս հայտնեց բանախոսը: