Բավ է պառակտվել
02-04-2014 18:45

Քաղաքապետը հանդիպել է աուտիզմի իրազեկման երթի մասնակիցների հետ

Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված երթը մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի շենքի մոտից, որտեղ երթի մասնակիցների հետ հանդիպել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ողջունելով նախաձեռնությունը՝ քաղաքապետը բարի երթ է մաղթել մասնակիցներին, ովքեր Երևանի մի շարք հանրակրթական, հատկապես ներառական կրթությամբ դպրոցների աշակերտներն էին: Նրանք երթով իրենց զորակցությունն են հայտնում համադասարանցի ու հասակակից ընկերներին, այդպիսով նաև լայն հասարակայնությանը իրազեկում նրանց խնդիրների մասին։
«Աուտիզմ» ազգային հիմնադրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը նշել է, որ այս տարի ապրիլի 2-ի՝ Աուտիզմի իրազեկման օրվա ամենամյա միջոցառումների մեկնարկի վայր է ընտրվել Երևանի քաղաքապետարանը՝ ի նշան շնորհակալության, քանի որ Երևանի քաղաքապետի հոգածությամբ աուտիզմով երեխաների համար հատուկ դպրոցի շենք է հատկացվել, որտեղ առկա են նաև երեխաների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմանները։