Բավ է պառակտվել
08-03-2014 15:55

Շնորհավորական բացիկներ ու ծաղիկներ ՝ քաղաքապետի կողմից

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են տոնական տարաբնույթ միջոցառումները:
Մայրաքաղաքի վարչական շրջանների կենտրոնական հատվածներում տեղադրվել են օրը խորհրդանշող գունազարդ տոնական մեծ զամբյուղներ: Մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում մետրոյի Բարեկամություն կայարանի, Էրեբունի վարչական շրջանում՝ Սասունցի Դավթի արձանի և Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարակից տարածքներում բարեհամբույր երիտասարդներն անցորդ բոլոր կանանց և աղջիկներին Երևանի քաղաքապետի անունից ծաղիկներ և շնորհավորական բացիկներ են բաժանել:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ուշադրության համար՝ կանայք իրենց հերթին բարեմաղթանքներ են հղել բոլոր հայուհիներին:
Առանձնահատուկ է եղել հատկապես սփյուռքահայ և այլազգի կանանց վերաբերմունքը, որոնք փաստել են, որ իրենց քաղաքներում ականատես չեն եղել նման միջոցառումների, իսկ երևանյան ջերմ ու իսկապես տոնական մթնոլորտը գնահատանքի լավագույն ապացույցն է: