Բավ է պառակտվել
25-11-2014 09:19

Քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների աշխատավարձը հունվարի 1–ից հնարավոր է բարձրանա

«Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1–ից հնարավոր է բարձրանա: Համապատասխան նախագիծը դրվել է Երևանի ավագանու քննարկմանը: Խոսքը աշխատավարձերի 15 տոկոս բարձրացման մասին է» ,-հայտնում է «Հայկական ժամանակ»: Ըստ աղբյուրի ՝ քաղաքապետարանն այս քայլը հիմնավորում է «աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ»: «Նախագծի ընդունման դեպքում հունվարի մեկից հավաքարարներն ու պահակները կստանան 120 հազար դրամ աշխատավարձ»,–գրում է թերթը։