Բավ է պառակտվել
25-04-2014 12:20

ՀՀ քաղաքացուն ծեծել են, հայհոյել ու ստիպել կեղծ ցուցմունք տալ

Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման` Շիրակի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Գյումրիի բաժնի աշխատակիցները դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ կորզելու նպատակով նույն բաժնի վարչական շենքում 2013թ. ապրիլի 23-ից մինչեւ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում սպառնացել են իր նկատմամբ բռնություն գործադրել, հայհոյել ու վիրավորել են, ինչի արդյունքում ինքը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ:

Կատարվում է նախաքննություն: