15-02-2014 11:31

Հայաստանի 170 հազար քաղաքացիներ հայտնվել են <<ռիսկային գոտում>>

Ռուսական կայքերը հայտնում են, որ Հայաստանի մոտ 170 հազար քաղաքացիներ, որոնց ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը լրացել է և որոնք չեն ձևակերպել աշխատանքային գործունեության համար փաստաթղթեր, հայտնվել են Ռուսաստան մուտքի արգելքի <<ռիսկային խմբում>>:
Մուտքի արգելքը նրանց համար կտևի երեքից հինգ տարի՝ կախված Ռուսաստանում կեցության խախտումների տեսակից:
Ռուսաստան մուտքի արգելքի մասին շատ քաղաքացիներ իմացել են միայն, երբ գնելով ինքնաթիռի տոմսեր, պատրաստվել են դուրս գալ Հայաստանից: Միայն օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում են քաղաքացիներն իմացել, որ չեն կարող մեկնել Ռուսաստան: Ընդ որում՝ տոմսերը նրանց չեն վերադարձվել և չեն էլ հետևել մերժման բացատրություններ, ինչը նրանց մոտ վրդովմունք է առաջացրել:
Ռուսաստանի Դաշնությունում բնակվում է Հայաստանից մոտ 800 հազար աշխատանքային ներգաղթյալ: Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի ձևակերպման Ռուսաստանում կարող են գտնվել միայն 90 օր: Դրանից հետո նրանք պետք է լքեն Ռուսաստանը և կարող են վերադառնալ միայն երեք ամիս անց: Համաձայն այդ օրենքի՝ տարվա սկզբից մինչև փետրվարի 10-ը ներառյալ արգելափակվել է 573 հազար օտարերկրացու մուտքը երկիր: