Բավ է պառակտվել
16-07-2014 17:12

16-րդ թաղամասի բնակիչը փորձել է ինքնասպան լինել

Փրկարար ծառայությունը հուլիսի 16-ին, ժամը 10.28-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը բնակվում է 16-րդ թաղամասի բնակարաններից մեկում (գտնվում է անսթափ վիճակում) եւ փորձում է ինքնասպանություն գործել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան (բնակարանի դուռը բաց էր). հյուրասենյակի հատակին` անսթափ վիճակում, հայտնաբերվել է Է. Բ.-ն (ծնվ. 1959 թ.), ով տեղափոխվել է Արմենիա ՀԲԿ:

Ըստ բժշիկների վերջինիս առողջական վիճակը բավարար է: