Բավ է պառակտվել
24-04-2014 16:03

ԼՂՀ ԱԳՆ.ԱՄՆ Պիկո Ռիվերան Քարվաճառը բարեկամ քաղաք ճանաչել

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են այն մասին, որ ապրիլի 22-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Պիկո Ռիվերա քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քարվաճառ քաղաքը որպես բարեկամ քաղաք ճանաչելու մասին։
Բանաձևում մասնավորապես նշվում է, որ վերջին քառորդ դարի ընթացքում Քարվաճառի և Արցախի Հանրապետության ժողովուրդը հաստատակամություն և տոկունություն է ցուցաբերել պատերազմի, կոտորածների, տնտեսական զրկանքների և այլ հսկայական դժվարությունների հանդեպ։ Քարվաճառը և Արցախի Հանրապետությունը հազարամյակների հարուստ պատմություն ունեն և հայ ժողովրդի պատմության և մշակույթի բաղկացուցիչ մաս են կազմում։
Պիկո Ռիվերայի քաղաքային խորհուրդն իր բանաձևում ընդգծում է, որ այս որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով Կալիֆոռնիայում հայ ժողովրդին աջակցելու երկարամյա ավանդույթը, ինչը մասնավորապես դրսևորվել է 1890-ական թվականներին Սուլթան Համիդի ջարդերից և 1915-23 թթ․ Ցեղասպանությունից փրկվածներին ապաստան տրամադրելու մեջ։ Աբյուրը նաև ընդգծում է, որ բանաձևն ընդունվել է Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի օժանդակությամբ։