Բավ է պառակտվել
17-11-2014 18:48

Գիտնականները պարզել են, թե ինչու է տղամարդկանց դուր գալիս Քիմ Քարդաշյանը

Գիտնականները հասկացել են, թե ինչու է Քիմ Քարդաշյանի կազմվածքը, որն աչքի է ընկնում մեծ ազդրերով, այդքան գրավում տղամարդկանց: «Մեդդեյլի.ռու»-ի հաղորդմամբ, ողջ հարցը էվոլյուցիոն մեխանիզմների մեջ է, որոնք գրավիչ են դարձնում այն կանանց, ում մարմնի ստորին հատվածը բարակ է: Կարևոր է նաև իրանի ու ազդրերի չափերի հարաբերակցությունը, իրանը պետք է նեղ լինի: Հետազոտությանը մասնակցած գիտնականներից Բարնաբի Դիքսոնն ասել է, որ իրենք փորձ են կատարել մասնակից տղամարդկանց ցույց տալով կանանց լուսանկարներ, որոնցում փոփոխել են կրծքերի, իրանի ու ազդրերի չափերը: Պահանջվել է գնահատել մոդելների գրավչությունը: Միաժամանակ տեսախցիկները ֆիքսել են մասնակիցների աչքերի շարժը: Չնայած կամավորների մեծ մասն ուշադրություն է դարձրել դեկոլտեին, սակայն հենց իրանի ու ազդրերի հարաբերակցությունն է առանցքային դեր խաղացել: