Բավ է պառակտվել
20-12-2013 15:49

Այս տարի 35 կամարանցումներ և 240 բակային տարածքներ նկարազադվել ու բարեկարգվել են

Երևանի քաղաքապետարքանը, քաղաքապետի հրավերով, հյուրընկալել էր, մայրաքաղաքի կամարանցումների և բակային տարածքների նկարազարդման 2013 թվականի ծրագրին իրենց մասնակցությունը բերած նկարիչներին, ուսանողներին ու Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար` Տարոն Մարգարյանը գնահատել է, տարեցտարի մայրաքաղաքի արտաքին տեսքի գեղեցկացմանն ուղղված նախաձեռնություններին երևանցիների մասնակցության ավելանալը. «Ձեր կատարած աշխատանքն ու նվիրումը Երևանի հանդեպ իսկապես գնահատելի է: Եվ որ ամենակարևորն է, այն նկատում ու գնատահում են նաև մեր բնակիչները, ինչն, ըստ էության. ամենաբարձր գնահատականն է: Ուզում եմ վստահեցնել, որ այս և նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական, մենք կրկնապատկելու ենք բարեկարգ ու հարմարավետ Երևան ունենալուն ուղղված քաղաքային բոլոր ծրագրերը, և այդ հարցում ես ակնկալում եմ ձեր է՛լ ավելի ակտիվ մասնակցությունը»,- նշել է քաղաքապետը:

Այնուհետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի բակային տարածքներում և կամարանցումներում այս տարվա նկարազարդման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար նկարիչներին, ուսանողներին և աշակերտներին պարգևատրել է Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով:

Ի դեպ, Երևան քաղաքի անցնող տարվա. բարեկարգման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների բակային տարածքներում, բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներին զուգահեռ, իրականացվել են կամարանցումների նորոգման, լուսավորության և նկարազարդման աշխատանքներ: Արդյունքում նկարազարդվել, բարեկարգվել ու գեղեցկացել են շուրջ 35 կամարանցումներ և 240 բակային տարածքներ: