Բավ է պառակտվել
17-11-2014 17:45

Կնոջը ապօրինաբար տարել են հոգեբուժարան և բռնություն գործադրել

Քաղաքացի Ջուլետա Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Ջուլետա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Երեւանի Ավանի հոգեբուժական կլինիկայի եւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից իր կամքին հակառակ եւ բռնության գործադրմամբ ապօրինաբար տեղավորվել է հոգեբուժարան, որտեղ շուրջ մեկ ամիս ապօրինի պահվելու ընթացքում ենթարկվել է խոշտանգման, իսկ բուժանձնակազմն էլ իր նկատմամբ բռնություն է գործադրել: Կատարվում է նախաքննություն: