24-09-2016 10:45

Հինգ սովորույթ , որոնք կարող են փրկել սերն ամուսնության մեջ

1. Նրանք քնելու են պառկում միևնույն ժամանակ

Երջանիկ զույգերը ձեռնպահ են մնում առանձին ննջարան գնալու գայթակղությունից: Նրանք պառկում են քնելու միեւնույն ժամանակ, նույնիսկ եթե զուգընկերներից մեկին պետք է ավելի շուտ արթնանալ, քան մյուսին:

2. Նրանք ընդհանուր հետաքրքրություններ են զարգացնում

Երբ սկզբնական կիրքն անցնում է, գալիս է այն գիտակցությունը, որ որպեսզի մարդիկ իրենց լավ զգան իրար հետ, պետք է ընդհանուր հետաքրքրություններ ունենան: Չարժե թերագնահատել միասին անցկացված ժամանակի կարեւորությունը: Եթե դուք ընդհաանուր հետաքրքրություններ չունեք, կարելի է զարգացնել դրանք: Օրինակ` ուրբաթ օրերին մկասին բոուլինգի գնալու սովորություն զարգացնել: Կամ շաբաթ օրերին` լողավազան: Ինչ ասես:

3. Նրանք զբոսնելիս իրար ձեռք են բռնում

Որքան էլ խելացի, պրոգրեսիվ եւ հասուն թվանք ինքներս մեզ, շոշափողական շփման կարեւորությունը ոչ ոք չեղյալ չի համարել: Եթե դուք հետ եք սովորել փողոցներով իրար ձեռք բռնած քայլելուց, շատ շուտով կարող եք իմանալ, թե ինչ բան է ամուսնալուծությունը:

4. Նրանք «վստահելու և ներելու» ռեժիմն ընդմիշտ ակտիվացնում են

Տարաձայնություններ եւ վեճեր բոլորն են ունենում: Բայց իրոք երջանիկ զույգերը կարողնում են վայրկենապես իրար ներել վիրավորանքները եւ հաշտվել: Պարանոյա, քրթմնջալու եւ վիրավորվելու հակում. դա ձախողակների համար է, որոնք շուտով կամուսնալուծվեն:

5. Նրանք ուշադրություն են դարձնում այն բանին, թե զուգընկերն ինչն է ճիշտ անում, իսկ ինչ հարցում սխալվում է

Կարելի է նայել աշխատող յուրաքանչյուր մարդու` առօրյա կյանքում կամ ղեկի առաջ, եւ անմիջապես բազմաթիվ թերություններ տեսնել նրա եւ նրա արածների մեջ: Բայց ինչի՞ համար: Հոգեբաններին ամուր հարաբերությունների միայն մեկ ոսկե կանոն է հայտնի. մեկ քննադատական դիտողությանը բաժին պետք է ընկնի 10 հաճոյախոսություն: Եվ դա արդյունք է տալիս: