Բավ է պառակտվել
20-09-2016 12:58

Հինգ պատճառ հին իրերը դեն նետելու համար

1. Գոյություն ունի առատության կանոն. որպեսզի նորը գա, անհրաժեշտ է հնից ազատվել: Հակառակ դեպքում Տիեզերքը (Աստված, եթե կուզեք) տեղ չի տեսնում ձեզ նորը «ուղարկելու» համար:

2. Չինաստանում ասացվածք կա. «Հինը չգնա, նորը չի գա»:

3. Ֆեն շուի համաձայն, հին իրերը (հնոտիները, աղբը) թույլ չեն տալիս, որ կենարար Ցի էներգիան ազատորեն հոսի, այդ պատճառով կյանքում ոչ մի փոփոխության կամ նոր իրերի մասին խոսք լինել չի կարող:

4. Եվս մի եզրահանգում. երբ մենք հին իր ենք հագնում կամ օծանելիք ենք ցանում, որը վաղուց չէինք օգտագործել, կամ անցյալից երաժշտություն ենք լսում, մենք բառացիորեն վերադառնում ենք անցյալ: Դա տարրական ՆԼԾ է. այդ ամենը, այսպես կոչված, հուզական խարիսխներ են: Հին իրերի հետ (օծանելիքի, հագուստի եւ ամեն ինչի) որոշակի հիշողություններ են կապված եւ դրանք ավտոմատ կերպով վերարտադրվում են խարսխի հետ շփման ընթացքում: Բայց հարցն այն է, որ միայն հույզեր չէ, որ հայտնվում են. մեր մեջ հին մտքեր են առաջանում, իսկ դա շատ վտանգավոր է, որովհետեւ մենք գիտենք, որ մտքերը ձեւավորում են կյանքը: Ահա մենքկյանքը ձեւավորում ենք հին մտքերին համապատասխան եւ ստանում ենք ոչ այն, ինչ ուզում ենք:

5. Մտքով կառչելով հին իրերին` «Իսկ եթե փող չունենամ նորը գնելու եւ այլեւս երբեք նման բան չունենա՞մ», մենք դատում ենք աղքատների մտածելակերպով եւ աղքատություն ենք ստանում: Եթե մենք հանգիստ դեն ենք նետում անպետք իրերը «Ուրիշը կառնեմ կամ Տիեզերքն ինձ ավելի լավը կտա», մենք դատում ենք հարուստի մտածելակերպով եւ հարստություն ենք ստանում: