Բավ է պառակտվել
17-02-2015 12:06

ՄԻԵԴ-ում հայ դատավորի մրցույթի մասնակիցները 5-ն են

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար հայտարարված երկրորդ մրցույթին մասնակցելու համար այս պահի դրությամբ գրանցվել է 5 թեկնածու: Այդ մասին gisher.news-ն տեղեկանում է Արդարադատության նախարարությունից: Թեկնածուներն են՝ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու Վիգեն Քոչարյանը: Մրցույթը կավարտվի այսօր երեկոյան ժամը 18:00-ին:

Հիշեցնենք՝ սա Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնի համար 2-րդ մրցույթն էր: 2014թ. կայացած մրցույթի արդյունքները ԵԽԽՎ-ում ՄԻԵԴ դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը չէր հաստատել` բացատրելով, թե ընտրված 3 թեկնածուներից մեկի որակական չափանիշները չեն համապատասխանում ՄԻԵԴ դատավորի չափանիշներին: Այս հիմքով ՀՀ նախագահը չեղյալ էր հայտարարել կայացած մրցույթը: Եվ Հայաստանն ստիպված եղավ նոր մրցույցթ կազմակերպել: