Բավ է պառակտվել
07-10-2014 09:25

Ռուսաստանի նախագահը նշում է 62-ամյակը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տոնում է իր ծննդյան 62-ամյակը: Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ 16 տարվա մեջ առաջին անգամ Պուտինն իր ծննդյան օրը հանգստյան օր է վերցրել. նա այս օրն անց է կացնելու Սիբիրում՝ տայգայում, որտեղ «պարզապես հանգստանալու է մոտակա բնակավայրից 300-400 կմ հեռավորությամբ»:  Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ ամեն տարի այս օրն իրենք բազմաթիվ շնորհավորական նամակներ են ստանում: Իսկ ծննդյան նվերներն ի պահ են տրվում նախագահական գրադարանին: