Բավ է պառակտվել
17-07-2014 10:58

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարին

Պատասխանատվությունը միշտ էլ անձնավորված է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով օրեր առաջ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի մեղավորների մասին հարցին, փոխանցում է vesti.ru-ն։

«Եթե ապացուցվի, որ ինչ որ մեկի պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, քննչական մարմինները պետք է բացահայտեն մեղավորներին, կոնկրետ մարդկանց»,- ասել է նախագահը։

Պուտինը նշել է, որ պատասխանատվությունը պետք է անձնավորված լինի։ «Կա դասական շատ լավ օրինակ քրեական իրավունքից։ Կոչվում է ողբերգություն որսի ժամանակ, երբ երկու մարդ կրակում են թփերի ուղղությամբ՝ ենթադրելով, որ այնտեղ թռչուն կա, և պատահաբար մարդ են սպանում։ Քանի որ փորձաքննությունը չի կարողանում պարզել, թե նրանցից որ մեկն է սպանել, երկուսն էլ ազատվում են պատասխանատվությունից»,- նշել է նախագահը՝ ընդգծելով, որ պետք է ապացուցվի, որ կոնկրետ մարդկանց պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, իսկ դա սարսափելի ողբերգություն է։

Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել զոհերի և տուժածների ընտանիքներին։ «Մենք կանենք ամենը՝ նրանց օգնելու համար»,- ասել է նախագահը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 23, տուժել՝ ավելի քան 160 մարդ։ Վիրավորների թվում կան նաև հայազգի անձինք։