Բավ է պառակտվել
01-01-2015 11:18

Պուտինը միգրացիոն ռեժիմը խախտողներին արգելել է 10 տարի մուտք գործել երկիր

ՌԴ նախագահ Վլադիմիր պուտինը օրենք է ստորագրել, որով արգելում է 10 տարի Ռուսաստան մուտք գործել միգրացիոն ռեժիմը չարամտորեն խախտողներին: Բացի այդ, Պուտինը ստորագրել է ռուսական վիզների գործողության ժամկետը ավելացնելու մասին օրենքը: Ռուսաստանում միգրանտների մասնակցությամբ մի քանի աղմուկ հանած միջադեպերից հետո, միգրացիոն օրենքը փոփոխվել է, խստացվել է այն խախտողների համար պատասխանատվությունը: Մասնավորապես, «շենգենյան ձեւաչափ» է մտցվել առանց վիզայի Ռուսաստան այցելողների համար (յուրաքանչյուր կես տարին մեկ ոչ ավել քան երեք ամիս), քանի որ նախկինում գործող «ոչ ավելի քան 3 ամիս» ռեժիմը թույլ էր տալիս օտարերկրացիներին Ռուսաստանում գտնվել անժամկետ, ֆորմալ առումով երկիրը լքելով մեկ օրով, որպեսզի նորից զրոից սկսվի երեքամսյա ռեժիմի հաշվարկը: Օրենքը սահմանում է 5 տարով երկիր մուտք գործելու արգելք նրանց համար, որոնք 6 ամսով խախտել են երկրում գտնվելու ժամկետը, իսկ եթե այդ ժամկետը գերազանցել է 9 ամիսը, ապա արգելքը կլինի 10 տարով: