Բավ է պառակտվել
13-04-2015 16:04

Պուտինը չեղյալ է հայտարարել Իրանը С-300-ով մատակարարելու մասին արգելքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղյալ է հայտարարել Իրանը С-300 հրթիռային համակարգերով մատակարարելու մասին արգելքը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Տվյալ հրամանագրով չեղյալ է հայտարարվում է Ռուսաստանի Դաշնության տարածքով, այդ թվում նաև օդային տարածքով, С-300 զենիթահրթիռային համակարգերի արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածքից Իրանի Հանրապետություն, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքներից դուրս Իրանի Իսլամական պետությանը ծովային և օդային միջոցների գործածմամբ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշի ներքո С-300 զենիթահրթիռային համակարգերի փոխանցումը», - նշված է նախագահի հրամանագրում: