Բավ է պառակտվել
17-09-2016 12:13

Պուտինը, Սարգսյանը և Աթամբաեւը Բիշքեկում մարզաառողջարարական համալիր են այցելել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում այցելել է մարզաառողջարարական նոր համալիր (ՄԱՀ) Ղրղզստանի և  Հայաստանի ղեկավարներ Ալմազբեկ Աթամբաևի և Սերժ Սարգսյանի հետ:

Համալիր է այցելել նաև Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը:

Նշվում է, որ ՄԱՀ-ի շինարարությանը մասնակցել է «Գազպրոմը»: Համալիրը կառուցված է քաղաքի կենտրոնական շրջաններից հեռու:

Երկրների առաջնորդներին պատմել են շինարարության ընթացքի մասին եւ ցուցադրել են ունիվերսալ սրահը, որտեղ կարելի է մինի-ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հանդբոլի, մեծ թենիսի մարզումներ եւ մրցումներ անցկացնել: