Բավ է պառակտվել
04-03-2015 14:25

Անհրաժեշտ է ձերբազատել ՌԴ Նեմցովի սպանության պես ողբերգություններից. Պուտին

ՌԴ իրավապահ մարմինները պետք է մեծ ուշադրությամբ հետեւեն քաղաքական հանցագործությունների բացահայտմանը: Անհրաժեշտ է ձերբազատել Ռուսաստանը Բորիս Նեմցովի սպանության պես ողբերգություններից, հայտարարել է չորեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Անհրաժեշտ է մեծ ուշադրությամբ մոտենալ աղմկահարույց հանցագործություններին, այդ թվում նաեւ քաղաքական ոճրագործություններին: Անհրաժեշտ է վերջապես ձերբազատել Ռուսաստանը մեզ հետ կատարված խայտառակության և ողբերգության պես հանցագործություններից: Ես ի նկատի ունեմ ուղիղ մայրաքաղաքի կենտրոնում իրագործած Բորիս Նեմցովի հանդուգն սպանությունը», - ասել է Պուտինը: