Բավ է պառակտվել
02-05-2015 17:07

Պուտինը թույլատրել է տեղեկացնել ցույցերի անցկացման մասին վերջին աշխատանքային օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլատրել է ծանուցել ցույցերի անցկացման մասին վերջին աշխատանքային օրը, եթե ՌԴ-ում ծանուցումը հանձնելու ժամկետը համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ: Համաձայն օրենսդրության՝ հանրային միջոցառում անցկացնելու մասին ծանուցումը անհրաժեշտ է հանձնել այն անցկացնելուց 15 օրից ոչ շուտ և 10 օրից ոչ ուշ: Պետդումայում առաջարկվել է ծանուցել ոչ աշխատանքային տոնական օրերին նախորդող վերջին աշխատանքային օրը, եթե ծանուցման ժամկետը ամբողջությամբ համընկնում է տոնական ոչ աշխատանքային օրերի հետ: «Ռուսաստանի նախագահը թույլ է տվել ստորագրել «Հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և բողոքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին 7 դաշնային օրենքը», - հաղորդվում է նախագահի կայքում: