Բավ է պառակտվել
30-04-2015 10:09

Պուտինը կիսվել է իր ծնողների պատմությամբ Մեծ Հայրենական պատերազմի տարիներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Русский пионер» ամսագրի սյունակում կիսվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին իր պատերազմող հոր և մոր մասին հիշողություններով, և պատմել, թե ինչպես են նրանք հրաշքով ողջ մնացել, սակայն գերմանացի զինվորների հանդեպ ատելություն չեն տածել, քանի որ վերջիններս եղել են հանգամանքների զոհ։ «Անկեղծ ասած՝ հայրս չէր սիրում շոշափել պատերազմի թեման։ Երբ մեծահասակները խոսում էին և հիշում ինչ-որ բան, ես պարզապես նրանց կողքին էի լինում։ Իմ պատկերացումներն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ընտանիքիս հետ, պարզ է դարձել մեծահասակների զրույցներից»,- գրել է նախագահը։ Նա նշել է, որ իր հայրը ծառայել է Սևաստոպոլում, եղել է նավաստի։
«Նրան բանակ են տարել 1939-ին։ Իսկ վերադառնալուց հետո աշխատել է գործարանում, նրանք մայրիկիս հետ ապրել են Պետրոդվորեցում։ Նրանք այնտեղ, կարծեմ, տնակ են կառուցել»,- պատմել է Պուտինը՝ նշելով, որ երբ սկսվել է պատերազմը, հայրն աշխատելիս է եղել ռազմական ձեռնարկությունում, որտեղ ազատում էին զորակոչվելուց։ Սակայն հայրը դիմում է գրել, որ ցանկանում է գնալ պատերազմ։ «Հայրս պատմում էր, որ ինքը վիրավորվել է այնտեղ։ Վնասվածքը ծանր է եղել։ Իր ամբողջ կյանքն անցկացրել է ոտքի մեջ մնացորդներով։ Ոտքը ցավում էր։ Փոքր մնացորդներին նախընտրել էին ձեռք չտալ՝ ոսկորը չմասնատելու համար»,- գրել է Պուտինը։ Նրա խոսքով՝ մեծ եղբորը, մինչ հայրը եղել է պատերազմի դաշտում, մորից խլել և տարել են մանկատուն՝ հետագա տարհանման համար, այնտեղ նա հիվանդացել է և մահացել։ «Իսկ հայրս, երբ երեխային տարել են և մայրս մնացել է մենակ, իսկ իրեն թույլատրել են քայլել, եկել է տուն։ Երբ մոտեցել է տանը, տեսել է, որ սանիտարները շքամուտքից դիակներ են հանում։ Եվ տեսել է մայրիկին։ Մոտեցել է, իրեն թվացել է, որ մայրս դեռ շնչում է։ Սանիտարներին ասել է, որ դեռ ողջ է, սակայն վերջիններս ասել են, որ ճանապարհին կմահանա։ Նա պատմում է, որ հենակներով հարձակվել է նրանց վրա և ստիպել, որ հետ տանեն բնակարան։ Եվ նա մայրիկին խնամել է։ Մայրս ողջ է մնացել։ Եվ ապրել մինչև 1999թ.։ Իսկ հայրս մահացել է 1998-ին»,- պատմել է նախագահը։ Պուտինի հոր ընտանիքը բավականին մեծ է եղել։ Նա ունեցել է 6 եղբայր, 5-ը մահացել են։ Դա աղետալի է մի ընտանիքի համար, գրել է ՌԴ նախագահը։ Պուտինը եղել է «ուշացած» երեխա։ Նրան մայրը լույս աշխարհ է բերել 41 տարեկանում։ «Եվ, իհարկե, վիշտ, դժբախտություն, ողբերգություն։ Սակայն նրանք չունեին ատելություն դեպի թշնամին, ահա թե ինչն է հետաքրքիր։ Ես մինչ օրս, անկեղծ ասած, չեմ կարողանում դա հասկանալ։ Մայրս ընդհանրապես շատ մեղմ և բարի մարդ էր։ Եվ նա ասում էր՝ «Ինչ ատելություն կարող է լինել այդ զինվորների հանդեպ։ Նրանք հասարակ մարդիկ էին և նույնպես մահանում էին պատերազմում»։ Դա զարմանալի է։ Մենք մեծանում էինք խորհրդային գրքերով, ֆիլմերով։ Եվ ատում էինք։ Իսկ նրա մոտ դա ընդհանրապես այդպես չէր»,- գրել է նախագահը։