Բավ է պառակտվել
30-04-2015 17:26

Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Հաղթանակի օրվա կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել ՌԴ Ավտանգության խորհրդի մշտական անդամների հետ, հայտնեց նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ներքաղաքական թեմատիկայի և միջազգային օրակարգի առավել արդիական հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև Հաղթանակի 70-ամյակի տոնակատարության կապակցությամբ նախապարաստությունների ավարտական փուլը, ինչպես նաև հանդիսությունների դաշտում տարատեսակ միջազգային կոնտակտների և բանակցությունների հարցը», - ասաց նա: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, նրա տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության պետ Միխայիլ Ֆրադկովը և ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ Բորիս Գրիզլովը: