Բավ է պառակտվել
08-05-2015 14:24

Պուտինը շնորհավորել է ԱՊՀ երկրների առաջնորդներին Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին Մեծ Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը: Իր շնորհավորական ուղերձներում նախագահը շեշտում է, որ Մեծ Հաղթանակը մեր ժողովուրդների ընդհանուր, անգին ձեռքբերումն է, քանի որ մենք ուս ուսի կռվել ենք դաժան թշնամու դեմ և փրկել աշխարհը նացիզմից, և այսօր մեր պարտքն է սրբորեն պահպանել զոհված հերոսների հիշատակը, հոգալ պատերազմի վետերանների մասին, թույլ չտալ անցյալի ողբերգական իրադարձությունների կրկնումը: ՌԴ նախագահը համոզմունք հայտնեց, որ Մեծ Հայրենական պատերազմում կռված եղբայրական ընկերությունը նաև ապագայում կնպաստի ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանը և ներգա և գալիք սերունդների համար որպես օրինակ կծառայի: Վլադիմիր Պուտինը խնդրել թ իր երախտիքը հայտնել Մեծ Հայրենական պատերազմի վետերաններին, ովքերբնակվում են վերոհիշյալ երկրներում և նրանց ամուր առողջություն և բարեկեցություն մաղթել: